Հրդեհի գործով ՀԷՑ–ի աշխատակիցներ են հարցաքննվել․ Ռոմանոս Պետրոսյան

https://arm.sputniknews.ru/20261010/hrdehi-gvortsvov-heci-ashkhatakicner-en-harcaqnnvel-rvomanvos-petrvosjan-107930684.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107374548_202:0:1327:844_1920x0_80_0_0_cc2b9c84e4b0b9ad207b85e09c223097.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան

հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), ռոմանոս պետրոսյան

Բաժանորդագրվել

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը կարծում է, որ 1-2 շաբաթից քննության նախնական արդյունքները հայտնի կդառնան։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված հրդեհի գործով ՀԷՑ–ի աշխատակիցներ են հարցաքննվել։ Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանը։

Նա հիշեցրել է, որ նախաձեռնված քրեական վարույթից բացի ՀԷՑ-ը նաև համալիր անկախ փորձաքննություն է պատվիրել, ինչպես նաև 2 ծառայողական քննություններ են իրականացվում՝ անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև տեխնիկական տնօրինություններում։

«Այս պահին դեռ ամփոփված արդյունքներ չունենք․․․Ինձ հայտնի է, որ նմուշառումներ են եղել, քննչական խմբի կողմից նաև մի շարք հարցաքննություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ՀԷՑ-ի աշխատակազմի ներսում, և ՀԷՑ-ի բարձր ղեկավարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու անձանց և քննչական խմբի պատասխանատուների միջև բազմաթիվ աշխատանքային, այդ թվում՝ փորձագիտական քննարկում-հանդիպումներ են տեղի ունեցել»,- նշել է Պետրոսյանը։

Նա հույս է հայտնել, որ 1-2 շաբաթից նախնական արդյունքները հայտնի կլինեն։ Մինչ այդ ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը զերծ է մնում նախնական վարկածի կամ կասկածի մասին խոսել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Երևանի «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, ավելի ուշ ՀԷՑ-ը հայտնեց, որ ընկերությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Քննչական կոմիտեում հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Leave a comment