Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը. Մարիա Զախարովա

Sputnik Armenia . Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը:

Զախարովայի խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը տանում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։

«Վոլոդիմիր Զելենսկին օգտվել է հայ տանտերերի նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնել իր ռուսատյաց հարձակումները», – հայտարարել է Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment