Հասարակությանը ցնցած Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցած սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մասով առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, փետրվարի 12-ին է եղել, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 22-ին։ Անդրադառնալով ահասարսուռ դեպքի մանրամասներին ասաց բռնաբարության զոհ դարձած քույրերի շահերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը, մանրամասնելով մանկապղծության նախապատմությունը.
– Առաջին հաղորդումը տվել են դպրոցի տնօրենը, հոգեբանը, հավաքարարը, ովքեր տեսել են, որ երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները։ Երեք անձ է ներգրավված։ Երեքի մասով քննությունը կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ՝ մեր։ Փետրվարի 12-ից սկսված 15 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գորոծղությունների մասով հարուցվել է քրեական վարույթ, մինչ օրս չկա ձերբակալված անձ։ Չկա նույնիսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ։ Եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինները, դատախազությունը տեղում լինեին, ապա չէին լինի հաջորդ դեպքերը, որոնք շարունակաբար կատարվել են նրա 17 տարեկան քրոջ նկատմամբ։ Պատկերացրեք ինչպիսի անգործություն, չգիտեմ՝ հովանավորչություն է տեղի ունեցել, թե ինչ, դրա հետևանքով այդ երևույթը ծնել է հաջորդ հանցագործությունները, որովհետև այս դեպքերից հետո հորեղբայրը տեսնելով, որ պաշտպանություն չկա պետական մարմիններից, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ։ Նա մարմնական վնասվածքներ է հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին։ Ինձ թույլ եմ տալիս ասելու մանկապիղծ, որովհետև այն ամենը, ինչ լսել եմ երեխաներից, այլ կերպ չեմ կարող արտահայտվել։
Այս երկու վարույթներով ներգրավված մանկապիղծ տղամարդիկ այս պահին ընդամենը վկայի կարգավիճակում են։ Ընդ որում, երեխաներից 17 տարեկան աղջիկը հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը տեղի է ունեցել իր հետ։ Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, սակայն նրանք հանգիստ դուրս են եկել քննչական բաժնից։ Գուրգուրանքով տարան բաժին, գուրգարանքով էլ ճանապարհեցին։ Մինչդեռ եկեղեցում տեղի ունեցած դեպքով անչափահաս Դավիթ Մինասանի նկատմամբ ուժ է կիրառվել, ձերբակալվել էր։
Փաստաբանի խոսքերով.
– 17 տարեկանի մասով կա դատբժշկական եզրակցությունը, ինչն արդեն հիմք պետք է լիներ քննչականի համար, որպեսզի կոնկրետ գործողություններ անեին, ձերբակալեին: Մեր միջնորդությամբ երեխաները լրացուցիչ հետազոտվել են, մանրամասներ չեմ կարող ասել, բայց այն, ինչ հայտանբերել ենք, սարսափելի է, սահմռկեցուցիչ փաստեր ունենք մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք, այլ իրենք պետք է հավաքագրեին:
Իրավապահները չեն կատարել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ, չեն կատարվել խուզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն առգարվվել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչ ձայնագրություններ կային, ինչ հաղորդագրություններ կային, իսկ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք կար, չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Ընդամենը, մեզ հասած տեղեկություններով, Արթուր Երեմայնի մեքենան էր առգրավվել, այն էլ փորձաքննություն չի կատարվել։ Մյուսի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել։ Այս խոցելի ընտանիքը պետութան ուշադրության կենտրոնում չի եղել։ Վեդու քաղաքապետարանը պետք է իր հաշվառումները կատարած լիներ, և ընտանիքի վերաբերյալ ունենար համապատասխան տեղեկատվություն։ Բազմանդամ ընտանիք է, հինգ երեխա, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծնողները՝ նույնպես, խնամակալության, հոգաբարձության մարմինները եթե նորմալ աշխատեին, այս դեպքը չէր լինի։ Փետրվարից մինչև ապրիլ որևէ սոցիալական աշխատող այդ ընտանիքին չի այցելել։
Երեխաները շատ ծանր հոգեբանական վիճակում են, փոքրը խոսելու, արտահայտվելու հետ արդեն խնդիրներ ունի, փաստաբանն ասաց, որ 17-ամյա աղջկան մի կերպ են տարել հարցաքննության, նա անընդհատ ասում էր՝ «ես վախենում եմ»։ Ընդ որում, հարցաքննության տարել են խոստումով, որ նա բռնարարներին չի տեսնի, պաշտպանված կլինի, սակայն այդ խոստումը քննրականից էլ կախված, իսկ առերեսումից հետո, երեխան լսել է, որ այդ անձանց բաց են թողնելու նույն օրը։ Հետո անցնելիս քննիչի սենյակից տեսել է նրան ու հայտնվեղ այնպիսի հուզական վիճակում, որ նրան հազիվ են հանգստացրել։
15-ամյա Երեխան չի խոսում, նրանից տեղեկատվութուն ստանալը շատ բարդ է, երեխայի օրինական ներկայացուցիչը մայրն էր, որը նույնպես ունի խնդիրներ, չգիտեմ, թե ինչպես են ճանաչել օրինական ներկայացուցիչ։ Զավեշտալին այն է, որ ըստ հարազատների, երեխան հարցաքննվել է միայն հոգեբանի և քննիչի մասնակցությամբ և առերեսումը եղել է հոգեբանի, քննչի ու երրորդ անձի՝ բռնարարի՝ այսպես կոչված բարերարի մասնակցությամբ ու առանց օրինական ներկայացուցչի, հորը ներս չեն թողել։ Այդ բաժնում անգամ չեն տիրապետում սեռական բնույթի հանցագործության զոհ դարձած անչափահասների հարցաքննութան կարգին՝ քննիչները տղամարդ են, դատական բժիշկը տղամարդ է։ Աղջիկին ասել է, որ վախեցել է, ուստի թույլ չի տվել, որ տղամարդ բժիշկը զննի։ Առերես հարցաքննություն են անում, դեմ դիմաց նստացնում են 15 տարեկան աղջկան այն մարդու դիմաց, ումից ինքը սարսափում է, ու ասում է՝ չէ, ինքը ինձ ոչ մի բան չի արել։ Իսկ երեկ էլ մեզ ասում էր՝ «չեմ կարա ասեմ, վախենում եմ»։
Մանկապիղծներից մեկը, որն իբրև թե բարերար է, երբեմն որոշ սնունդ է տարել տուժողների տուն, նախկինում դատվել է։ Դատալեքսից այդ մարդու մասին տվյալներեն հանել, բավականին ծավալուն, նա նյութապես անապահով է, ինչպես կարող էր բարերար լինել։ 2015-ին քրեական վարույթով կար՝ 14 տարեկանի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքով, դատապարվել է պայմանական։ Քաղաքացիական գործեր կան գումարի բռնագաձման։ Այս բարերարեր կոչվածը ներսուդուրս է արել, ընտանիքին որոշակի սնունդով օգնել, գրենական պիտույքներ է առել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝