Թույլ չեմ տա ՀՀ-ի որևէ տարածքի անուն կապվի անձի հետ, դա իրենց համար հանցավոր գործունեության տարածք է․ Փաշինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր նշած անձը Տաշիրում վերջին տարիներին չի արել կառավարության արած ներդրումների 10 %-ը։ Չէր էլ կարող կառավարության համապատասխան ներդրում անել, որովհետև մենք էնտեղ դպրոց ենք կառուցել, ճանապարհ ենք կառուցել»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Սամվել Կարապետյանի գործունեության վերաբերյալ հարցին, ասաց վարչապետ Փաշինյանը։

«Հայաստանում անձեր կան բդեշխային տրամաբանությամբ. ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Էդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ ավել գողացել են։ Դեմ եմ և թույլ չեմ տա Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, էդ տարածքը իրենց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք ա»,- ասաց վարչապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment