https://arm.sputniknews.ru/20260507/azdec-erevani-gagatnazhvoghvovi-rusatjac-mtnvolvorty-zakharvovan-zelensku-sparnaliqneri-masin-101872165.html
Ազդեց Երևանի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովան՝ Զելենսկու սպառնալիքների մասին
Ազդեց Երևանի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովան՝ Զելենսկու սպառնալիքների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահի առաջարկած հրադադարի նախաձեռնությունը պաշտպանելը առաջացրել է Զելենսկու նյարդային… 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T13:07+0400
2026-05-07T13:07+0400
2026-05-07T13:09+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
մարիա զախարովա
վլադիմիր զելենսկի
երևան
եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101871890_0:0:1920:1080_1920x0_80_0_0_772a6cd8cd35bf25db0801dee9f4a510.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների վրա ազդեցություն է թողել է մայիսի 4-ին Երևանում կայացած, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա ընդգծել է, որ Զելենսկին դրան մասնակցել է հայկական կողմի հրավերով։Զախարովան հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-9-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հրադադար է հայտարարվել:Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկու «ահաբեկչական և նացիստական սպառնալիքները» հնչել են հենց երևանյան գագաթնաժողովի ամբիոնից:Նրա գնահատմամբ՝ Զելենսկին հասկացրել է, որ իր համար «նշանակություն չունի Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված և խոշտանգված միլիոնավոր մարդկանց», ինչպես նաև նրանց հիշատակը, ովքեր «չեն խնայել իրենց՝ մարդկությունը դարչնագույն ժանտախտից ազատելու» համար։ Նա նաև «թքած ունի սեփական ընտանիքի և իր պապի պատմության վրա»։Զախարովան նաև նշել է, որ Զելենսկին մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում կրակի դադարեցման հրաման ընդհանրապես չի տվել։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Զելենսկու կողմից ինչ-որ զինադադարի հայտարարումը թելադրված է Ռուսաստանի նախաձեռնությունը խափանելու փորձով և ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի ծանրագույն վիճակով։
երևան
2026
Լուրեր
am_HY
На угрозы Зеленского оказала влияние русофобская атмосфера европейского саммита в Ереване – Захарова
Sputnik Արմենիա
На угрозы Зеленского оказала влияние русофобская атмосфера европейского саммита в Ереване – Захарова
2026-05-07T13:07+0400
true
PT1M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101871890_180:0:1620:1080_1920x0_80_0_0_b10d29b961667d9081cdbcf131976344.jpg.webp
արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա, վլադիմիր զելենսկի, видео, երևան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա, վլադիմիր զելենսկի, видео, երևան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նախագահի առաջարկած հրադադարի նախաձեռնությունը պաշտպանելը առաջացրել է Զելենսկու նյարդային, հիստերիկ արձագանքը:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների վրա ազդեցություն է թողել է մայիսի 4-ին Երևանում կայացած, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ Զելենսկին դրան մասնակցել է հայկական կողմի հրավերով։
Զախարովան հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-9-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հրադադար է հայտարարվել:
«Ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվորեն աջակցած այս նախաձեռնությունը նյարդային, հիստերիկ արձագանք առաջացրեց։ Զելենսկին անշնորհք կերպով փորձեց նսեմացնել դրա նշանակությունը, այնուհետև սկսեց ակնարկել Կարմիր հրապարակում զորահանդեսին անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին, ընդ որում` նա բառացիորեն կծկվում է Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ ցանկացած միջոցառման հիշատակումից», – ասել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկու «ահաբեկչական և նացիստական սպառնալիքները» հնչել են հենց երևանյան գագաթնաժողովի ամբիոնից:
Նրա գնահատմամբ՝ Զելենսկին հասկացրել է, որ իր համար «նշանակություն չունի Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված և խոշտանգված միլիոնավոր մարդկանց», ինչպես նաև նրանց հիշատակը, ովքեր «չեն խնայել իրենց՝ մարդկությունը դարչնագույն ժանտախտից ազատելու» համար։ Նա նաև «թքած ունի սեփական ընտանիքի և իր պապի պատմության վրա»։
Զախարովան նաև նշել է, որ Զելենսկին մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում կրակի դադարեցման հրաման ընդհանրապես չի տվել։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Զելենսկու կողմից ինչ-որ զինադադարի հայտարարումը թելադրված է Ռուսաստանի նախաձեռնությունը խափանելու փորձով և ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի ծանրագույն վիճակով։