«Պարոն Մանուկյանի մոտ սովորության ուժ է դարձել կանանց թիրախավորել. քիչ առաջ Դուք թիրախավորեցիք քաղցկեղով հիվանդ մի կնոջ և իրեն կրկնակի սթրես պատճառեցիք ձեր տեքստերով»,- Երևանի ավագանու հերթական նիստում այս մասին ասաց ՔՊ ավագանու անդամ Նատալի Սինորյանը։
«Պարոն Մանուկյան, վաղվանից քարոզարշավը սկսվում է, վերցնում եք Քոչարյանի թաթիկը, գնում եք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին բացատրում եք, թե ինչպես եղավ, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցությունների դաշտից, ինչպես եղավ, որ Մեղրիում երկաթգծերը ամբողջությամբ վաճառվեցին և հանվեցին»,- հավելեց նա։
Սինորյանն ընդգծեց, որ ընդդիմադիր ուժի գերնպատակը եղել է ՀՀ չունենալը․ «Տեսնելով ՀՀ պետական քարտեզը իրենց պատերով են տալիս այս դահլիճում և դահլիճից դուրս»։
Մանրամասները՝ տեսանյութում