Սամվել Կարապետյանը չի հոսպիտալացվել. նա անցել է հերթական բուժզննում եւ շարունակում մնալ տնային կալանքի տակ

Սամվել Կարապետյանը հիվանդանոց չի տեղափոխվել։ Այդ մասին հայտնում է «Մեր ձեւով» շարժման խոսնակը։

«Տեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը։ Նա անցել է հերթական բուժզննում և շարունակում է գտնվել տնային կալանքի պայմաններում»,- նշել է նա։

Leave a comment