Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին

Քաղաքականություն

03.02.2026 | 18:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Աբու Դաբիում այսօր հետևել են «Խաղաղության վահան 2026» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվել են երկու երկրների զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են բնակեցված տարածքներում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում, կատարվել են անօրինական զինված խմբավորումների հայտնաբերման և չեզոքացման, առևանգված նավի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու, ահաբեկչական տարրերի վերացման և պատանդների ազատ արձակման, վիրավորների տարհանման, բնակեցված տարածքներում հասարակական անվտանգությանը սպառնացող անկարգությունների և դիվերսիոն գործողությունների կանխարգելման, ինչպես նաև հրշեջ-փրկարարական գործողություններ իրականացնելու  առաջադրանքներ։

Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել երկու երկրների զորքերի մասնագիտական ​​հմտությունները հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու գործում, նպաստել կայուն խաղաղությանը և փորձի փոխանակմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment