ՀՀ քաղաքացու վրա քֆուր դնող դեռ չի ծնվել, եթե հանկարծ ծնվել էլ է, դրանից չի էլ խերվել. Ալեքսանյան

ՀՀ քաղաքացու վրա քֆուր դնող դեռ չի ծնվել, եթե հանկարծ ծնվել էլ է, դրանից չի էլ խերվել. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր քաղաքական թիմի լիդերն ընտրակաշառքի ծնունդ է, չլիներ ընտրակաշառքը, չէր լինի ձեր քաղաքական թիմի լիդերը՝ որպես քաղաքական գործիք տարբեր մարդկանց ձեռքերում: Չհիշեցնեմ Վաղարշապատի ընտրությունները, որտեղ ձեր ակտիվիստները, «Հայաստան» դաշինքի քոչարյանական խաժամուժն ասում էր՝ մարդկանց վրա քֆուր կդնեք, որ գնան մեզ ընտրեն: Մարդիկ էլ ձեր քֆուրին քֆուրով պատասխանեցին ու ձեզ ցույց տվեցին ձեր տեղը, որովհետև ՀՀ քաղաքացու վրա քֆուր դնող դեռ չի ծնվել, եթե հանկարծ ծնվել էլ է, դրանից չի էլ խերվել»,-ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ Ալեքսանյանն ասաց. «Ասում են՝ խաղաղ ցուցարարների վրա Ոստիկանությունը բռնություն է կիրառել ու ասում են 18 արդարներ, այդ արդար կոչվածներից մեկը ենթադրաբար գառ գրկողին նկատի ունեն, ոստիկանների առաջ կանգնել է, ասել է՝ տղերք, ձեր կասկեքը հանեք, ձեզ ոչինչ չի լինելու, դրանից 10 կամ 20 րոպե հետո իր խաժամուժը սկսել է փողոցի բորդյուրները ջադել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ովքերը կասկեքը հանել էին: Գյումրիում տարաք քաղաքապետ սարքեցիք մի մարդու, ով ասել է՝ 4 միլիոնը վերու: Մեկ-մեկ այս դատարկ տեսարանը տեսնելով տխրում եմ, որ մի ամսից «Հայաստան» դաշինքն էլ խորհրդարանում չի լինելու, այս գեղեցիկ, դատարկ տեսարանն էլ չենք տեսնելու»:

Խոսելով ընտրակաշառք բաժնելու մասին՝ Ալեքսանյանը նշեց. «Ընտրական տասովչիկներ, որտեղ էլ լինեք, ինչ էլ ձեզ խոստացած լինեն՝ մեկ է բռնվելու եք, ընկնելու եք բանտի ծակերը, ոչ մեկը ձեզ չի փրկելու»:

Leave a comment