https://arm.sputniknews.ru/20260506/vedium-mankapghtsutjan-gvortsum-nergravvats-e-3-andz-pastabany-manramasner-e-hajtnum-101844181.html
Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Էլբակյանի խոսքով՝ եթե դատախազությունն ու իրավապահ մարմիններն իրենց տեղում լինեին ու փետրվարի 12-ին նախաձեռնված վարույթով կոնկրետ քայլեր անեին, ապա 17 տարեկան… 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T18:01+0400
2026-05-06T18:01+0400
2026-05-06T18:10+0400
հայաստան
վեդի
մանկապղծություն
երեխա
սեռական բռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100500266_0:0:1280:721_1920x0_80_0_0_a40e168b4ffd0864560a7ddadf73198c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել։ Նա նշել էր, որ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։Էլբակյանի խոսքով՝ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։«Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան։ Չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- ասաց Էլբակյանը։Նա նշեց` սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 17։ 17 տարեկան աղջիկը զննվել է, և զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։«Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ»,- նշեց փաստաբանը։Վարդուհի Էլբակլյանն ընդգծեց՝ եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարհուրելին է՝ ըստ փաստաբանի՝ չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։Իրարամերժ ցուցմունքներ․ ՔԿ–ն՝ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասինԷլբակյանն ընդգծեց՝ այս գործով ներգրավված երրորդ անձը` այսպես կոչված «բարերարը», դեռ 2016թ․ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 16 տարեկանը չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Ըստ փաստաբանի՝ աղջիկն այդ ժամանակ եղել է 14 տարեկան։
վեդի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100500266_0:0:1280:960_1920x0_80_0_0_05dec1265005a53c5ee4fd00f5885152.jpg.webp
հայաստան, վեդի, մանկապղծություն, երեխա, սեռական բռնություն
հայաստան, վեդի, մանկապղծություն, երեխա, սեռական բռնություն
Էլբակյանի խոսքով՝ եթե դատախազությունն ու իրավապահ մարմիններն իրենց տեղում լինեին ու փետրվարի 12-ին նախաձեռնված վարույթով կոնկրետ քայլեր անեին, ապա 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները չէին լինի։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Էլբակյանի խոսքով՝ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։
«Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան։ Չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- ասաց Էլբակյանը։
Նա նշեց` սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 17։ 17 տարեկան աղջիկը զննվել է, և զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։
«Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ»,- նշեց փաստաբանը։
Վարդուհի Էլբակլյանն ընդգծեց՝ եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարհուրելին է՝ ըստ փաստաբանի՝ չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Էլբակյանն ընդգծեց՝ այս գործով ներգրավված երրորդ անձը` այսպես կոչված «բարերարը», դեռ 2016թ․ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 16 տարեկանը չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Ըստ փաստաբանի՝ աղջիկն այդ ժամանակ եղել է 14 տարեկան։