Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Էպիկական զայրույթ» գործողությունը կավարտվի, եթե Իրանի հետ համաձայնության հասնեն։ Նա նշել է, որ չափազանց արդյունավետ շրջափակումը թույլ կտա, որ Հորմուզի նեղուցը բաց լինի բոլորի համար, ներառյալ Իրանի համար։
«Եթե նրանք չհամաձայնեն, կսկսվեն ռմբակոծությունները, որոնք, ցավոք, կլինեն շատ ավելի բարձր մակարդակով և ինտենսիվությամբ, քան նախկինում»,- նշել է նա Truth սոցիալակն ցանցում։
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Էպիկական զայրույթ» ռազմագործողությունն ավարտված է։