ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ԱԶԲ փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի շրջանակներում կայացած «Կառավարիչների գործնական նիստին»

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ԱԶԲ փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի շրջանակներում կայացած «Կառավարիչների գործնական նիստին»

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ԱԶԲ փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի շրջանակներում կայացած «Կառավարիչների գործնական նիստին»։

Միջոցառման ընթացքում Էդգար Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսական մարտահրավերներին և ներկայացնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները տարածաշրջանային զարգացման ու ֆինանսական համակարգի արդիականացման ոլորտներում։ Նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքների և տնտեսական փոխգործակցության ապահովման առանցքային գործիք։

Ելույթի ընթացքում շեշտադրվել է «պարտքի փոխակերպումը զարգացման ծրագրերի» մեխանիզմը, ինչը հնարավորություն է տալիս պարտքի սպասարկման վճարներն ուղղելու կլիմայական դիմակայունությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը։ Այս մոտեցումը լիովին համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին և ուղղված է ֆինանսական կայունության ու կանաչ օրակարգի միջև ամուր կապի ձևավորմանը։

Ամփոփելով խոսքը՝ Էդգար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերն ինչպես ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրականացման, այնպես էլ զարգացմանն ուղղված նոր ֆինանսական լուծումների ներդրման ոլորտներում։

Leave a comment