Ալիևը և Կալասը քննարկել են հայ-ադրբեջանական հարբերությունների կարգավորումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գլխավորած պատվիրակությանը։

Զրույցի ընթացքում մի շարք հարցերից զատ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրատնտեսական կապեր, և այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջաբնը վերացրել է Հայաստան տարանցիկ բեռների սահմանափակումները։

Ադրբեջանի նախագահի մասնակցությունը տեսակոնֆերանսի միջոցով՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, գնահատվել է որպես պատմական իրադարձություն։

Leave a comment