Թուրքիայի նախկին ԱԳ նախարարի եղբոր դեմ մաhափորձ է եղել

Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուի և «Ալանյասպոր»-ի նախագահ Հասան Չավուշօղլուի եղբայրը՝ Այդըն Չավուշօղլուն, ծանր վիրավորվել է զինված հարձակման ժամանակ։

Հարձակումից հետո նա շտապ տեղափոխվել է «Անադոլու» հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այդըն Չավուշօղլուն ծանր վիճակով վերակենդանացման բաժանմունքում է։

Ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել՝ հարձակվողների ինքնությունը և հանցագործության դրդապատճառը պարզելու համար։

Leave a comment