Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին, հայտնում է «Սպուտնիկը»։
«Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)