Սամվել Կարապետյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում

Բարերար Սամվել Կարապետյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիաննա Գասպարյանը։

Փաստաբանը հստակեցրեց նաև, որ Կարապետյանը պարբերաբար բուժզննում է անցնում։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Կարապետյանը երկկողմանի թոքաբորբ է տարել տևական ժամանակ և չի ստացել համապատասխան բուժօգնություն, բացի այդ, բարերարի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։

Լիաննա Գասպարյանը նշեց, որ հիվանդությունները վերջնական չեն բուժվել, այդ իսկ պատճառով Կարապետյանը պարբերաբար անցնում է բուժզննում։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a comment