Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսական BBC ծառայությունը սոցցանցերում տեղադրել է հայտնի տեսանյութը, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարում է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի «La Bohème»-ը։
Տեսանյութին կից գրված է․«Ֆրանսիայի նախագահը կատարել է շանսոն Երևանում: Մակրոնը երգել է Շառլ Ազնավուրի «La Bohème», նրան նվագակցել է հարվածային գործիքներ նվագող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրա ետևում կանգնած ՀՀ նախագահը ձայնակցում է: Վերջին մեկ ամսվա ընթացքում Փաշինյանը մի քանի բարձր մակարդակի միջազգային հանդիպումներ է անցկացրել Երևանում: Սա տեղի է ունեցել հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին»:
Տեսանյութում նշված է նաև, որ ՀՀ վարչապետը երաժշտության մեշ սիրահար է և ստեղծել է անգամ սեփական խումբը՝ «Վարչաբենդը»։