Մակրոնի հետ Երևան եկած Մուրադ Փափազյանը հույս ունի՝ ՀՀ-ում կլինի իշխանափոխություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այս պահին Գյումրիում գտնվող Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հույս է հայտնել, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի։

Նա նշել է, որ Մակրոնը Հայաստանի բարեկամն է, որը ակտիվացրել է ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները․ «Բայց, ով էլ լիներ վարչապետը, նույնն էր լինելու, քանի որ Մակրոնը մեծ կարևորություն է տալիս Հայաստանին, նաև մենք՝ հայկական սփյուռքը Ֆրանսիայում տասնյակ տարիներով աշխատեցինք, որպեսզի կապ ստեղծվի մեր միջև»,- ասել է նա։

Արցախի մասին խոսելիս՝ Փափազյանը ընդգծեց, որ Փաշինյանի դիրքորոշմանը ծանոթ են և համաձայն չեն, պայքարելու են այդ թեզի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment