ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 4 նվեր, այս մասին 24News-ը տեղեկանում է հանձնաժողովի կայքից։
«Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» ՀԿ-ից Փաշինյանը նվեր է ստացել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բրոնզե հուշամեդալ, տրամագիծը` 52մմ: Նվերը գնահատվել է 40 հազար դրամ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Նիկոլ Փաշինյանը ստացել է ձեռքի ժամացույց անվանական փորագրությամբ և ընկերության տարբերանշանով: Նվերը գնահատվել է 45 հազար դրամ:
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը Փաշինյանին նվիրել է Սըրմակ` նախշազարդ ավանդական ղազախական գորգ, այն գնահատվել է 102 527 դրամ:
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Նիկոլ Փաշինյանին նվիրել է «Hyti» ապրանքանիշի ափսե: Նվերը գնահատվել է 45 382 դրամ:
Հասմիկ Սարգսյան