45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երեւանում են. հայտնի է՝ երբ կմտնեն գծեր (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի տրոլեյբուսային պարկը կհամալրվի ևս 45 նոր տրոլեյբուսով։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 45-ից 22-ն արդեն Երևանում են և հնարավոր է, որ մայիսի վերջին մտնեն երթուղի։

«ՀՀ կառավարության աջակցությամբ մեր գնած մնացած տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում և ես ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու պահից որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,-ասաց Ավինյանը։

Leave a comment