Երբ թվում էր՝ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն․ Միրզոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում։ Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած  մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին»,- «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին, սակայն երբ երևակայական անվտանգությունը փլուզվեց,  մենք հայնտվեցիք հորձանուտում։ Մենք որոշեցինք չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել պատաախանատվություն  մեր սեփական ճակատագրի վերաբերյալ։ Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն։ Խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր։  Մեր փորձից քաղած դասը ֆատալիստական շարքից չէ, այլ ընտրության ազատության, գործելու ուժի մասին է» – եզրափակեց նախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment