Քիչ անց կմեկնարկի «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովը «Դվին» հյուրանոցային համալիրում:
Այս պահին հայ լրագրողների մուտքը հյուրանոց խոչընդոտվում է, մինչդեռ միջազգային մամուլի ներկայացուցիչներին թույլ տվեցին մուտք գործել:
Հայ լրագրողներին ԱԳՆ աշխատակիցները հայտնեցին, որ անվտանգությունը թույլ չի տալիս, որ հայ լրագրողները մուտք գործեն:
Լրագրողներն ընդդիմացան, ԱԳՆ-ից էլ հորդորեցին՝ կամ լուսաբանեք ձեզ համար հատկացված վայրից, իսկ եթե չեք ցանկանում՝ գնացեք: Ի դեպ, մամուլի համար սենյակը փակ տարածք է, որտեղից կարող ես հետևել միայն ուղիղ եթերին:
Անգամ սանհանգույցից չեն կարող լրագրողներն օգտվել, քանի որ միայն կարող են օգտվել հյուրանոցի ներսի սանհանգույցից, իսկ այնտեղ մուտքն արգելված է: Ի պատասխան լրագրողների խնդրանքի, թե ցանկանում են օգտվել սանհանգույցից, ԱԳՆ աշխատակիցը հայտնեց, որ վատ լուր ունի՝ մուտքն արգելվում է մինչև պաշտոնական արարողության ավարտ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: