ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.05.2026 | 12:28

Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում կարևոր փաստաթղթերի ստորագրման և հանձնման պաշտոնական արարողություն է տեղի ունեցել ՀՀ նախագահի նստավայրում։

Ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության փաստաթուղթը, ինչպես նաև նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը։

Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Միաժամանակ, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment