Կառավարությունը առաջարկում է վերացնել 65 տարիքային սահմանափակումը քաղաքացիական ծառայությունում

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Քաղաքացիական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Նախագծով առաջարկվում է չսահմանափակել անձանց աշխատանքը միայն 65 տարիքով՝ հաշվի առնելով կյանքի տևողության աճը և աշխատուժի կրճատման խնդիրը։ Կառավարության գնահատմամբ՝ փորձառու մասնագետները պետք է կարողանան շարունակել աշխատանքը՝ անկախ տարիքից։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ուժային ոլորտներում տարիքային սահմանափակումները կշարունակեն գործել։

Փաթեթով նախատեսվում է նաև հնարավորություն տալ պետական և համայնքային ծառայողներին դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն։

ԱԺ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նախագծին, այն կընդգրկվի առաջիկա նիստերի օրակարգում։

Leave a comment