Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկուն «երկու անուղեղ ռուսատյացներ» է անվանել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «երկու անուղեղ ռուսատյացներ» է անվանել։

«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք հիանալի խոսում են ռուսերեն, իրենց թերարժեքության պատճառով զրուցում էին վատ անգլերենով։ Թեև, ամենայն հավանականությամբ, դա տեսախցիկների համար էր, իսկ հետո նրանք լեզվին տվեցին իրենց սովոր «մեծ ու հզոր» [ռուսերենով]։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի այդ տգետներից անգլերենի ստուգարք ընդունեն…»,- գրել է Մեդվեդևը։

 

Թարգմանությունը՝ News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment