Պետք է համոզված լինենք, որ եվրոպական երկրներն ավելին են անում պաշտպանության ու անվտանգության համար. Քիր Սթարմեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.05.2026 | 17:45

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո անդրադարձել է Հորմուզի նեղուցի փակմանը՝ նշելով, որ այն ուղղակի ազդում է Բրիտանիայի տնտեսության վրա, այդ պատճառով մի շարք երկրներով հավաքվել են՝ նավերի անցման անվտանգությունն ապահովելու: Նա ասել է, որ այդ հարցերը քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Սթարմերը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին:

«Շատ կարևոր է, որ մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ բոլոր հարցերում՝ պաշտանության, անվտանգության ու հետախուզության: Մենք դա արել են տարիներով, անում ենք ամեն օր: Մենք պետք է համոզված լինենք, որ եվրոպական երկրներն ավելին են անում պաշտանության ու անվտանգության համար, պնդում, որ [ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփն է անում»,- հայտարարել է Սթարմերը:

Ըստ նրա՝ եվրոպական երկրները պետք է ավելին անեն՝ հաշվի առնելով Ուկրաինայի ու Իրանի պատերազմները: Սթարմերը նաև ասել է, որ Բրիտանիան մասնակցում է Ուկրաինայի համար ԵՄ վարկին:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment