Հայաստանն ու Իսպանիան նպատակադրված են ամրապնդել հարաբերությունները էներգետիկայի ոլորտում

Փաշինյանը Իսպանիայի իր գործընկերոջ՝ Պեդրո Սանչեսի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր


ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։


«Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կառուցողական հանդիպում է տեղի ունեցել Պեդրո Սանչեսի հետ։ Մենք քննարկել ենք հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը։


Վարչապետը հայտնել է, որ անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման հարցերին։


 

Leave a comment