Ալեքս Ֆերգյուսոնը հոսպիտալացվել է «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը տեղափոխվել է հիվանդանոց։ 84-ամյա շոտլանդացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» (3։2) Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի հանդիպումից առաջ, հաղորդում է The Guardian-ը։

Ալեքս Ֆերգյուսոնը հիվանդանոց է տեղափոխվել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնից։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտով լեգենդար մարզիչը տուն կվերադառնա։

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986-2013 թվականներին ու նվաճել 28 տիտղոս։

Leave a comment