ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության համար եթերաժամի տրամադրման կարգը

https://arm.sputniknews.ru/20260504/kyh-n-sahmanel-e-nakhyntrakan-qarvozchutjan-hamar-eterazhami-tramadrman-kargy-101727053.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/04/101716053_0:0:1280:960_1920x0_80_0_0_a2042ecea40dffdf182c4a1e550dcdc2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազգային ժողովի ընտրություններ, հանրային ռադիո, ռադիո, եթեր, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

ազգային ժողովի ընտրություններ, հանրային ռադիո, ռադիո, եթեր, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Հանրային հեռարձակողները պարտավոր են ապահովել ոչ խտրական պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով սահմանել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության կարգը։ Որոշմամբ սահմանվել են հանրային և մասնավոր հեռարձակողների կողմից կուսակցություններին ու դաշինքներին տրամադրվող անվճար և վճարովի եթերաժամերի սկզբունքներն ու ժամանակացույցը։

Համաձայն ԿԸՀ որոշման՝ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժի Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերով կտրամադրվի՝

Անվճար եթերաժամ. ընդհանուր ոչ ավելի, քան 90 րոպե:

Մայիսի 8 – հունիսի 2` օրական 3 րոպե։
Հունիսի 3 – հունիսի 5` օրական 4 րոպե։

Վճարովի եթերաժամ. ընդհանուր ոչ ավելի, քան 120 րոպե:

Մայիսի 8 – հունիսի 1` օրական 4 րոպե։
Հունիսի 2 – հունիսի 5` օրական 5 րոպե։

Քարոզչական հոլովակները կհեռարձակվեն ժամը 18:00-ից սկսած։ Հատուկ ուշադրություն է դարձվել մատչելիությանը. բոլոր հաղորդումները կուղեկցվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ և հայերեն ենթագրերով:

Ռադիոլսողների համար Հանրային ռադիոյով նախատեսված է ավելի ընդարձակ ժամանակացույց՝ ընդհանուր 150 րոպե անվճար և 180 րոպե վճարովի եթերաժամ։

Անվճար. մայիսի 8-ից հունիսի 5-ը (օրական 5-6 րոպե)։
Վճարովի. մայիսի 8-ից հունիսի 5-ը (օրական 6-7 րոպե)։

Ռադիոեթերը կտրամադրվի ժամը 13:30-ից։ ԿԸՀ-ն շեշտում է, որ վճարովի եթերաժամը կհաջորդի անվճարին՝ պահպանելով սահմանված հերթականությունը։

Մասնավոր հեռարձակողներ և հավասարության սկզբունքը

Հանրային մուլտիպլեքսում սլոթ ունեցող մյուս բոլոր հեռարձակողները (մասնավոր հեռուստաալիքները) պարտավոր են յուրաքանչյուր կուսակցության տրամադրել առնվազն 25 րոպե անվճար եթերաժամ: Նրանք կարող են նաև վճարովի հիմունքներով եթերաժամանակ տրամադրել, սակայն պարտավոր են ապահովել հավասար և միատեսակ պայմաններ բոլոր մասնակիցների համար՝ բացառելով որևէ խտրականություն։

«Հանրային հեռարձակողները պարտավոր են ապահովել ոչ խտրական պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար», — ասված է հանձնաժողովի որոշման մեջ։

Նշենք, որ նախընտրական քարոզչության պաշտոնական փուլը մեկնարկում է մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին՝ ընտրություններից երկու օր առաջ, որին կհաջորդի «լռության օրը»։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Դրանց մասնակցում է 19 քաղաքական ուժ։

Leave a comment