Օմանի ափամերձ ջրերը կարմրել են ծովախեցգետինների սատկելու պատճառով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օմանի հարավ-արևմտյան ափամերձ ջրերը կարմրել են մակերեսային ջրերում ափ հասած մանր ծովախեցգետինների զանգվածային մահվան պատճառով, ասել է Սալալայի բնակիչ Սայահ Մոհամմեդը։

«Սալալայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Միրբատի ափին հսկայական քանակությամբ սատկած կրիլ է ափ հասել, ինչի պատճառով ծովը կարմիր է թվում», – ասել է նա։

Միրբատի վայրի բնության և ջրային ռեսուրսների վարչությունը և տեղական մունիցիպալիտետը սկսել են մաքրել լողափերը սատկած ծովախեցգետիններից՝ առողջությանը սպառնացող ռիսկերը, շրջակա միջավայրի վնասը կանխելու և բնակիչների ու զբոսաշրջիկների համար ափամերձ գծի որակը վերականգնելու համար։

Leave a comment