Կոնվերս Բանկը կտեղաբաշխի Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերը

Կոնվերս Բանկը հանդես է գալիս Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխող: Այս անգամ ընձեռում է հնարավորություն ոչ միայն իրավաբանական, այլեւ ֆիզիկական անձանց ձեռք բերել ԿԲ կողմից վերահսկվող ֆինանսական ոչ բանկային կազմակերպության արժեթղթեր:

Պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1 մլրդ ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնը՝ 12%, իսկ վճարումը կատարվելու է եռամսյակային պարբերականությամբ։ 

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով: Տեղաբաշխման աճուրդները տեղի կունենան 04.02.2026- 11.02.2026թթ. ներառյալ աշխատանքային օրերին` ժամը 11:00-13:00, մինչեւ թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ ծավալի ամբողջական տեղաբաշխումը:

Բանկի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու հայտ ներկայացնելու համար ներդրողները պետք է ունենան ՀՀ դրամով եւ արժեթղթերի հաշիվներ, ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագիր: 

Այլ մանրամասների համար անհրաժեշտ է աճուրդից առնվազն մեկ օր առաջ կապ հաստատել բանկի հետ հետեւյալ հնարավոր տարբերակներով.

•    Զանգահարել Բանկի զանգերի կենտրոն +374 10 511211
•    Այցելել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ
•    Գրել investments@conversebank.am կամ corpinvest@conversebank.am էլ. հասցեներին
Աճուրդին հնարավոր է մասնակցել նաեւ Բորսայի ցանկացած անդամի միջոցով․ ցանկը հասանելի է այստեղ:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակման են ներկայացվելու Հայաստանի ֆոնդային բորսա:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին ու թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում՝ conversebank.am եւ Արմլիզինգի կայքում` armleasing.am։ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 511 211:

Կոնվերս Բանկը եւ Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Leave a comment