Էկոնոմիկայի նախարարությունը պետք է նախապես կանխեր այս իրավիճակը, եթե նման զարգացում սպասվում էր. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդիրների հետևում կանգնած են ՀՀ երկու ընդդիմադիր ուժեր։ Ես ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի ստեղծված խնդրի լուծմամբ։

Ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում՝ Հայաստանի գործընկեր պետությունում, նման խնդիր առաջացնել։

Էկոնոմիկայի նախարարությունը պետք է նախապես կանխեր այս իրավիճակը, եթե նման զարգացում սպասվում էր։ Վարվող քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ նման խնդիրներ չառաջանան, և որևէ աշխատավոր մարդ Աշխատավորների օրը հանկարծ չիմանա, որ կորցնելու է իր աշխատանքը։

Ես տեղեկություններ ունեմ, որ ջերմոցային տնտեսությունները նույնպես խնդիրների առաջ են կանգնած․ նրանց տեղեկացրել են, որ այլևս չեն կարող իրենց արտադրանքը վաճառել ԵԱՏՄ տարածքում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Այնպես որ, իշխանության ներկայացուցիչները պետք է զբաղվեն իրենց ուղիղ պարտականություններով և լուծեն այս խնդիրները, քանի որ դրանից կախված է բազմաթիվ մարդկանց հանապազօրյա հացը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment