Իրանի զինվորական բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ նոր բախումը «բավականին հավանական» է։
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսումը «բավականին հավանական» է։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով Fars գործակալությանը։
Իրանի բանակի կենտրոնական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամմադ Ջաֆար Ասադին նշել է, որ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության վերսկսումը շատ հավանական է»։
Նրա խոսքով՝ առկա փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը չի կատարում իր խոստումները կամ պայմանավորվածությունները։ Ասադին նաև հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաների գործողություններն ու հայտարարությունները հիմնականում ուղղված են մեդիային՝ առաջին հերթին նավթի գների անկումը կանխելու, և երկրորդ՝ իրենց իսկ ստեղծած բարդ իրավիճակից դուրս գալու համար։
«Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի ցանկացած նոր արկածախնդրության և անխոհեմ քայլի», — հավելել է նա։