Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան

Բաժանորդագրվել

Լրացվում է

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել 27 երկրների ղեկավարներ։

Հիշեցնենք` այն մասին, ու Հայաստանը հավակնում է անցկացնել եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Տիրանայում անցկացված միջոցառման նմանությամբ, հայտնի դարձավ 2025–ի մայիսի 21–ին։ Երևանում այդ մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ներգրավմամբ: Լավրովի խոսքով` այս ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին և Բելառուսին մեկուսացնելու համար։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակներում է ստորագրվել հռչակագիր, որով Երևանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։

Leave a comment