Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որըհամադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը

Մայիսի 1-ին տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը։ Այն համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը։ Լուսանկարչության կիրառումը հանդիսանում է հոգեբանական աշխատանքի և թերապևտիկ միջամտության գործիք։

 

 

ՀՀ-ում առաջին «ՖոտոԹերապիայի ստուդիայի» հիմնադիրն է՝ հ․գ․թ․, դոցենտ, կլինիկական հոգեբան, լուսանկարիչ Սոնա Հարությունյանը։

 

 

«ՖոտոԹերապիայի ստուդիայի» հիմնական ծառայություններն են՝

Ֆոտոթերապիա․ ինքնաճանաչման և ինքնաընդունման յուրօրինակ գործընթաց, որտեղ լուսանկարները դառնում են հոգեբանական աշխատանքի գործիք։

-Ֆոտոսեսիա․ պրոֆեսիոնալ նկարահանում, որն ընդգծում է անհատականությունը և արտաքին ու ներքին գեղեցկության համադրությունը։

-Հոգեբանական զրույց․ անհատական հոգեբանական աշխատանք՝ ուղղված ներդաշնակության ամրապնդմանը։

 

 

«ՖոտոԹերապիայի ստուդիա»-ն նախատեսված է միայն կանանց համար։

Leave a comment