Դաշտադեմի ամրոցի պահպանության շուրջ աշխատանքներ են տարվել

Դաշտադեմի ամրոցի պահպանության շուրջ աշխատանքներ են տարվել

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (AFCP) հայաստանյան ծրագրերից մեկն ուղղված էր Դաշտադեմի ամրոցի պահպանությանը: Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

 

Հիմնադրամի աջակցությամբ պահպանության աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոցում, որը 11-13-րդ դարերի եզակի միջնադարյան ամրաշինական համալիր է։

 

Կատարվել է ամրոցի պատերի և հիմքերի, համալիրի ներսում գտնվող միջնադարյան կառույցների կանխարգելիչ կոնսերվացում, ինչպես նաև միջնադարյան ջրամբարի վերականգնում և ավանդական ոճի տների պահպանություն։ Այս նախաձեռնությունը նպաստել է Հայաստանի այս նշանակալի պատմամշակութային համալիրի պահպանությանը:

Leave a comment