«Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք». Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ հանձնեց Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին:

Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորեց մեդալակիրներին ու մարզչական անձնակազմին` ընդգծելով, որ այժմ հավաքականում առկա առողջ մթնոլորտն ակնհայտ է բոլորի համար. «Ցավոք չկարողացա ներկա լինել Եվրոպայի առաջնությանը, սակայն այն ինչ տեսա թիմում, որակական նոր իրավիճակ է: Տեսնում եմ, որ այս ընթացքում բարոյահոգեբանական վիճակը թիմում լավ է, թիմը կենտրոնանում է իր անելիքի վրա ու առաջնայինն արդյունքն է:

Ֆեդերացիան մեծապես գնահատելու է մեր մարզիչների ու մարզիկների աշխատանքն այդ տրամաբանությամբ: Դրվելու է  նպատակ ու մենք տարվա վերջին գնահատելու ենք` հասել ենք այդ նպատակին, թե ոչ:

Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք, Եվրոպայում ամենաշատ մեդալներն ենք նվաճում, բայց իմ կարծիքով, արդեն ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու»,-ընդգծեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment