ԱՄՆ ռազմածովային ուժերի MQ-4C Triton ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում։ Այդ մասին մայիսի 1-ին X սոցիալական ցանցում հայտնում է Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայից։
Ընդ որում, այն վնասվել է Պարսից ծոցի հարավային հատվածում՝ Կատարի մոտ։
Նույնատիպ անօդաչուի կորստի մասին ԱՄՆ-ն ավելի վաղ էլ էր ընդունել՝ ապրիլի 15-ին։ Անօդաչու թռչող սարքի ընկնելու կոորդինատները անվտանգության նկատառումներից ելնելով չեն հրապարակվում։ Նշվում է, որ MQ-4C անօդաչուի արժեքը կազմում է գրեթե 240 մլն դոլար։
դիտվել է 66 անգամ