https://arm.sputniknews.ru/20260501/baqun-dardzjal-dzhgvoh-e-em-despanin-kanchel-en-adrbejani-agn-101618985.html
Բաքուն դարձյալ դժգոհ է. ԵՄ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Բաքուն դարձյալ դժգոհ է. ԵՄ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: Եվրոպացի դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել: 01.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-01T12:22+0400
2026-05-01T12:22+0400
2026-05-01T12:22+0400
բաքու
դեսպան
եվրամիություն
բողոքի նոտա
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_56a72e671586ab282214935374c21d58.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչին մայիսի 1-ին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել:Դիվանագետին ասել են, որ «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերադառնալու մասին պնդումները լիովին անհիմն են և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ ունեն»:Նրան ասել են, թե հայ բնակիչները տարածաշրջանը լքել են «կամավոր»: Բաքվում նաև հրաժարվել են ճանաչել հայ գերիների ապօրինի պահման և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման փաստը:Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ են արել «զերծ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին»:Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որում, մասնավորապես, վերահաստատվում է հանձնառությունը Արցախի հայերի իրավունքների պաշտպանությանը: Փաստաթուղթը, մասնավորապես, արձանագրում է միջազգային անվտանգության երաշխիքների ներքո իրենց հարազատ տներ վերադառնալու` արցախցի հայերի իրավունքը:
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_4d3c0d3317102779e2df0bea3e92e56a.jpg.webp
բաքու, դեսպան, եվրամիություն, բողոքի նոտա, արցախ, բռնի տեղահանված
բաքու, դեսպան, եվրամիություն, բողոքի նոտա, արցախ, բռնի տեղահանված
Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: Եվրոպացի դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել:
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչին մայիսի 1-ին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել:
Դիվանագետին ասել են, որ «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերադառնալու մասին պնդումները լիովին անհիմն են և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ ունեն»:
Նրան ասել են, թե հայ բնակիչները տարածաշրջանը լքել են «կամավոր»: Բաքվում նաև հրաժարվել են ճանաչել հայ գերիների ապօրինի պահման և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման փաստը:
Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ են արել «զերծ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին»:
Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որում, մասնավորապես, վերահաստատվում է հանձնառությունը Արցախի հայերի իրավունքների պաշտպանությանը: Փաստաթուղթը, մասնավորապես, արձանագրում է միջազգային անվտանգության երաշխիքների ներքո իրենց հարազատ տներ վերադառնալու` արցախցի հայերի իրավունքը: