Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով կմրցի UFC-ի անվանի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք RAF (Real American Freestyle) լիգայի հերթական մրցաշարում, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը։

Թոնի Ֆերգյուսոնը UFC-ում հանդես է եկել 2011-2024 թվականներին։ 42-ամյա ամերիկացի մարտիկը խառը մենամարտերում ունի 26 հաղթանակ ու 11 պարտություն։

Արման Ծառուկյանը RAF-ում հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 30-ին՝ մրցելով ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Քիլոն Ջիմիսոնի (Mugzy) հետ։

29-ամյա Ծառուկյանն այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ անցկացրել է 4 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a comment