Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Կարդացեք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների այս խոսքերը:

Հակատրամաբանական իրավիճակն այն է, երբ մշակութային հարուստ ժառանգություն, պատմություն, խորը արմատներ և իրավունքներ ունեցող կողմն ուղղակի ավիրում ու ոչնչացնում է իր ունեցածը, իսկ այդ ամենից զուրկ կողմը հորինում է դա՝ մեր հաշվին, առանց հիմքի ու հենքի։

Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի քաղաքական իշխանությունները Հայաստանի ու հայկական ինքնության դեմ մղվող իրենց քաղաքականության մեջ գործում են սիստեմատիկ ու ծրագրային։ Կարևորը՝ հայկական պետության և մշակույթի դեմ ուղղված վտանգի անունը դնում են «խաղաղություն»՝ դրանով իսկ փչացնելով անգամ շատ մեծ կարևորություն ունեցող այդ բառը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment