ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակումից ի վեր կալանել են 41 լցանավ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նավահանգիստների շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված 41 լցանավ։

Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ամերիկյան X ընկերության սոցիալական ցանցերի էջում։

«Ներկայումս Իրանի իշխանությունները չեն կարողանում վաճառել 41 լցանավերով տեղափոխվող 69 միլիոն բարել նավթ։ Սա կազմում է 6 միլիարդ դոլարից ավելի գումար, որը Իրանի ղեկավարությունը չի կարողանա օգտագործել իր սեփական ֆինանսական շահերի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment