Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների վրա ծովային շրջափակումը կխորացնի խափանումները Պարսից ծոցում և չի հասնի իր նպատակներին, գրում է France 24-ը։

«Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին  և դատապարտված է ձախողման», – հայտարարության մեջ ասել է Փեզեշքիանը։

Նա հավելել է, որ նման միջոցառումները «ոչ միայն չեն ամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը, այլև իրականում լարվածության աղբյուր են և խաթարում են Պարսից ծոցում կայունությունը»։

Ըստ նրա՝ Պարսից ծոցը «միակողմանի արտաքին կամքի պարտադրման ասպարեզ չէ» և որ դրա անվտանգությունը «կարող է ապահովվել միայն ափամերձ պետությունների համագործակցության միջոցով»։

Փեզեշքիանը  նեղուցը բնութագում է, որպես «իրանական ազգային ինքնության անբաժանելի մաս և Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խորհրդանիշ»։

Նա հավելել է, որ ծովային սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ծրագիրը գտնվում է իր վերջնական փուլում՝ խորհրդարանի դատական ​​հանձնաժողովի կողմից վերանայումից հետո։

Ավեի վաղ իրանական պետական ​​Press TV-ին անանուն անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ Իրանի զինված ուժերը շուտով կարձագանքեն ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը՝ գործնական և «աննախադեպ գործողությամբ»։

Պաշտոնյան ասել է, որ Իրանի մինչ օրս ցուցաբերած զսպվածությունը նպատակ ուներ «շանս տալ դիվանագիտությանը և թույլ տալ ԱՄՆ-ին իմանալ և ընդունել Իրանի պայմանները՝ պատերազմը մշտապես դադարեցնելու համար»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ 42 նավ հետ է դարձվել, և 41 լցանավերում ներկայումս գտնվում է 69 միլիոն բարել իրանական նավթ, որի արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment