Պենտագոնը Թրամփի համար ասուլիս կանցկացնի Իրանի դեմ նոր հարվածների թեմայով․ Axios

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարների վերաբերյալ։Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

«Այս ճեպազրույցը ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն քննարկում է լայնածավալ մարտական ​​գործողությունների վերսկսման հնարավորությունը կամ բանակցություններում առկա փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար», – նշել է լրատվամիջոցը։

Axios-ի աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիք սկսելու ծրագիր՝ երկխոսության փակուղուց դուրս գալու հույսով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ մի շարք հարձակումներից հետո ԱՄՆ-ն հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա՝ «վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերելու ավելի մեծ ճկունություն»։

Ռազմական գործողությունների վերսկսման մեկ այլ սցենար, որը կներկայացվի նախագահին, ներառում է «Հորմուզի նեղուցի մի մասի գրավում»՝ ջրային ճանապարհը առևտրային նավագնացության համար բացելու նպատակով։ «Նման գործողությունը կարող է ներառել ցամաքային ուժերի օգտագործում», – ընդգծել է Axios-ը։ Մեկ այլ տարբերակ է հատուկ նշանակության ուժերի ,ոբիլիզացում՝ Իսլամական Հանրապետության բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարները գրավելու համար։

Պորտալի աղբյուրների համաձայն՝ նախագահի ճեպազրույցին ներկա կլինի նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։

Leave a comment