Ուկրաինայի ԶՈւ–ի դրոնը Բելգորոդի մարզում հարվածել է ավտոբուսի. կա 3 զոհ, 8 տուժած

https://arm.sputniknews.ru/20260429/ukrainaji-zui-drvony-belgvorvodi-marzum-harvatsel-e-avtvobusi-ka-3-zvoh-8-tuzhats-101555532.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101554080_0:0:983:737_1920x0_80_0_0_8aca6328b1e3b76845e54a7026207c2f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, զոհ, շեբեկինո

ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ավտոբուս, զոհ, շեբեկինո

Բաժանորդագրվել

8 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ուկրաինական դրոնը Բելգորոդի մարզի Վոզնեսենովկա գյուղում նպատակաուղղված հարձակվել է ավտոբուսի վրա, հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում թշնամին նպատակաուղղված հարվածել է մարդատար ավտոբուսին։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է 3 կին», – տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նա նաև հայտնել է, որ տուժել են 8 խաղաղ բնակիչներ, որոնք գլխի, ձեռքերի, ոտքերի և որովայնի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Շեբեկինոյի հիվանդանոց:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment