Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչիին վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրանի նախագահը այս մասին հայտարարել է X-ի իր էջում։
Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների առաջարկին պատասխանելու համար։
«Ես հանձնարարել եմ արտգործնախարարին հող նախապատրաստել արդար և հավասար բանակցությունների համար՝ հիմնված արժանապատվության, իմաստության, նպատակահարմարության և ազգային շահերի սկզբունքների վրա, եթե ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից»,- ասել է նա։