«Տոնական շուրջպար 7 շրջանով»՝ Հանրապետության հրապարակում

Պարի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանի Հանրապետության հրապարակը վերածվել եր պարահրապարակի։
«Տոնական շուրջպար 7 շրջանով» միջոցառմանը մասնակցել է շուրջ 4 000 պարող:
Շուրջպարին մասնակցել են Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, տարբեր պարային խմբեր, բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է.
«Մեզանում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին Երեւանն ապրում եւ շնչում է պարով: Այս տարի եւս Պարի միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը կվերածվի մի մեծ պարային հարթակի՝ պարային հանդիսություն նվիրելով երեւանցիներին եւ քաղաքի հյուրերին»։

Leave a comment