Բժիշկը զգուշացրել է, թե որ սննդամթերքներն են կարող «չեզոքացնել» դեղորայքի արդյունավետությունը

Դեղամիջոցներն ու սնունդը կարող են վտանգավոր կերպով փոխազդել՝ դարձնելով բուժումը պակաս արդյունավետ կամ նույնիսկ վնասակար, ասել է ընտանեկան բժիշկ Դենիս Պրոկոֆեւը «Աբզաց»-ին։

Պրոկոֆեւը բացատրել է, թե որ սննդամթերքներն են հատկապես վտանգավոր դեղորայքի հետ համատեղելը և ինչու են տարածված համադրությունները կարող խանգարել թերապիային։ «Ճարպոտ սննդամթերքը և արագ սնունդը դանդաղեցնում են հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների կլանումը, դարձնելով դրանք անարդյունավետ։ Մարդիկ կարծում են, որ իրենք բուժվում են, բայց հիվանդությունը զարգանում է», – բացատրել է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ որոշակի սննդամթերքներ կարող են կտրուկ փոխել դեղորայքի ազդեցությունը։ Օրինակ՝ գրեյպֆրուտը կարող է սրտի դեղամիջոցների կոնցենտրացիան բարձրացնել օրգանիզմում մինչև վտանգավոր մակարդակի, մինչդեռ կաթնամթերքը նվազեցնում է հակաբիոտիկների արդյունավետությունը։

Մասնագետը նաև նշել է, որ հակակոագուլյանտներ ընդունող հիվանդները պետք է զգույշ լինեն K վիտամին պարունակող սննդամթերքների հետ, ինչպիսիք են սպանախը, կաղամբը և բրոկկոլին։ Ավելին, խորհուրդ չի տրվում դեղամիջոցը համատեղել արագ սննդի, ապխտած սննդի և շաքարային գազավորված ըմպելիքների հետ, քանի որ դա կարող է խանգարել դեղամիջոցի կլանմանն ու նվազեցնել բուժման արդյունավետությունը:

Leave a comment