Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը

Քաղաքականություն

29.04.2026 | 15:15

Ադրբեջնական պատվիրակությունը` փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ այս պահին Աղվերանի «Apricot» հյուրանոցում է: Դեպի հյուրանոց տանող ճանապարհը փակել է ՊՊԾ-ն: Factor TV-ի նկարահանող խումբն աշխատում է հյուրանոցի մոտից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակության Հայաստան այցի մասին առաջինը հայտնեցին ադրբեջանական լրատվամիջոցները: Դրանից հետո միայն ՀՀ արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատեց տեղեկությունը:

Գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ  չհայտնեց, միայն նշեց, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հավելենք, որ Մուստաֆաևը գլխավորում է Հայաստանի հետ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Ադրբեջանի հանձնաժողովը: Վերջին անգամ անցյալ տարի նոյեմբերին են հանդիպել հանձնաժողովները Գաբալա քաղաքում և պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում:

Արփի Հակոբյան

Leave a comment