Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ ՕՊԵԿ+-ից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի չի ծրագրում ՕՊԵԿ+-ից դուրս գալ։

Լրագրողների հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է ՕՊԵԿ+-ից դուրս գալու հնարավորությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է`«Ոչ»։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Պեսկովին նաև խնդրել են հաստատել, որ ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ+-ից չի նշանակում խմբի աշխատանքի ավարտ։

«Մենք, իհարկե, կցանկանայինք հույս ունենալ։ Սա աշխատանքի շատ կարևոր ոլորտ է, հատկապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, խառնաշփոթի մեջ են», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ այս ձևաչափը թույլ է տալիս զգալիորեն մեղմել էներգետիկ շուկաների տատանումները և կայունացնել դրանք։

Leave a comment